Արտաքին գործերի նախարար Գ. Լանդսբերգիսը շնորհավորում է Արարատ Միրզոյանին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
«Լիտվան միշտ եղել է Հայաստանի ժողովրդավարության, բարգավաճման և անվտանգության ուղու ակտիվ աջակիցը: Ես հպարտ եմ, որ 30 տարի առաջ Լիտվան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը», - գրել է Գ. Լանդսբերգիսը: