Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին, ովքեր օգտվել են իրենց ընտրելու իրավունքից և ակտիվորեն մասնակցել են խորհրդարանական ընտրություններին:
Ըստ միջազգային դիտորդների` ընտրություններն անցկացվել են երկրի օրենսդրության և հիմնական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Դրանց արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի ժողովրդավարորեն արտահայտված քաղաքական կամքը և կասկածներ չեն հարուցում: Այս ընտրությունները նաեւ շատ մրցակցային էին ռեկորդային թվով կուսակցությունների և դաշինքների մասնակցությամբ:
Ընտրողների մասնակցությունը (49,4%) ցույց տվեց, որ, չնայած ծանր հետպատերազմյան իրավիճակին, Հայաստանի ժողովուրդը հոգում է իր երկրի ժողովրդավարական ապագայի մասին: Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է շարունակել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, որը կստանա նոր մանդատ:
Մենք վճռականորեն հավատում ենք, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումների ճանապարհը` կառուցելով ժամանակակից և ժողովրդավարական պետություն Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ: Իր հերթին, Լիտվան պատրաստ է ավելի ամրապնդել իր քաղաքական և գործնական աջակցությունը այս երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Այդպիսով՝ նպաստելով Հայաստանի ամրապնդմանը, ինչպես նաև միասնության և իր ժողովրդի բարեկեցությանը ամրապնդմանը: