*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Արտգործնախարար Գ. Լանդսբերգիսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 30 -ամյակի կապակցությամբ

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ:

«Այս տարի մենք նաև նշում ենք Լիտվայի և Հայաստանի միջև փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 -ամյակը: Այս ընթացքում մեր երկրները երկար ճանապարհ են անցել, և իմ խորին համոզմամբ` մենք կշարունակենք զարգացնել և խորացնել մեր երկկողմ համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում », - գրել է Գ.Լանդսբերգիսը:

Արտգործնախարարը նաև Լիտվայի աջակցությունն է հայտնել Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման գործընթացին, որն ապահովում է բարեփոխումների օրակարգի և արդիականացման ամուր շրջանակ: Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ ժողովրդավարական և ապահով Հայաստանի զարգացման գործում: