*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Բալտրուշայտիս կրտսերի անվան 3-րդ մրցանակը հանձնվեց Հայաստանում

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանող Լեռնիկ Գալստյանը ներկայացրեց Հայաստանի հնագիտական ամենահին վայրերից մեկի՝

«Շենգավիթի ճարտարապետահատակագծային ինտեգրման հայեցակարգ» թեմայով նախագիծը եւ արժանացավ  Յուրգիս Բալտրուշայտիս կրտ. անվան 3-րդ մրցանակին:
Հայաստանում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ, լիտվացի արվեստի ականավոր պատմաբան և դիվանագետ Բալտրուշայտիս կրտ. անվան մրցույթը հիմնվել է «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, «Մեդիամաքս» լրատվական գործակալության և Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ միասին 2017 թ-ին: