ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ուժի մեջ է մտնում մարտի 1-ից
Լիտվայի Արտաքին գործերի նախարարության պահապան հրեշտակը ծածկվել է Հայաստանի դրոշով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ուժի մեջ մտնելու կապակցությամբ։
CEPA-ն կարող է բերել հայ հասարակությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ավելի բարձր չափանիշներ, ավելի կանաչ միջավայրի հնարավորություն, ավելի լավ բիզնես հնարավորություններ, ինչպես նաև ավելի մեծ ընտրության տարբերակներ կրթական և հետազոտական ոլորտներում։ Ավելին, այն նպաստում է մեր հարաբերությունների խորացմանը», - շնորհավորական ուղերձում ասաց Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Պրանցկևիչյուսը: