*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Երևանում տեղի է ունեցել փիլիսոփա Ալգիս Միցկունասի դասախոսությունը

Դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունեցել փիլիսոփա Ալգիս Միցկունասի դասախոսությունը, որի ընթացքում Ա. Միցկունասը կիսվել է փիլիսոփայական տեսանկյունից պատերազմի մասին՝ որպես երևույթի, անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի թեմաներին։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված երկրների դիվանագետներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև լիտվական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչներ։

Միցկունասը Լիտվայի սփյուռքի ամենանշանավոր փիլիսոփաներից է, Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) պատվավոր պրոֆեսոր, ճանաչված գիտնական, մանկավարժ, ֆենոմենոլոգ, գրող, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ։ Նրա հետազոտական ոլորտը ներառում է ֆենոմենոլոգիա, տիեզերագիտություն, սոցիոլոգիա, պատմություն, քաղաքական փիլիսոփայություն, մարդաբանություն, արևմտյան և արևելյան քաղաքակրթության համեմատական ուսումնասիրություններ։ Կարևոր է նշել, որ Ա.Միցկունասը հասկանում է պատերազմի խնդիրները ոչ միայն որպես փիլիսոփա, այլ նաև Կորեական պատերազմի վետերան:

Պրոֆեսորը նաև դասախոսություն է կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների համար ինքնավարության և ժողովրդավարության հայեցակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանի համար առանձնահատուկ արդիական թեմաները մեծ հետաքրքրություն և քննարկումներ են առաջացրել ունկնդիրների շրջանում։