*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Երեւանում տեղի ունեցավ «Մարիուպոլ» ֆիլմի ցուցադրությունը

Հուլիսի 7-ին Լիտվայի, Ուկրաինայի և Լեհաստանի դեսպանությունները՝ Լյուբլինյան եռանկյունին, Երևանում Հայաստանի կինոգործիչների միության կինոդահլիճում կազմակերպեցին Մանտաս Կվեդարավիչուսի «Մարիուպոլիս» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն, Լյուբլինյան եռանկյունու պետությունների դեսպանությունների անունից, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավաքվել էին հարգելու լիտվացի կինոռեժիսոր Մանտաս Կվեդարավիչուսի պայծառ հիշատակը և հրավիրեց ներկաներին ոտքի՝ մտածելու ռեժիսորի և մարդ արարածի մասին, որն այլեւս մեզ հետ չէ, ինչպես նաև այն քաղաքը, որն այլևս գոյություն չունի, համենայն դեպս այնպիսին, ինչպես նախկինում էր: «Մ. Կվեդարավիչուսի հիշատակը ապրում է նրա գործերի վկայությամբ, և նրա հոգին հավերժ կհանգչի կոտրված երազանքների, սակայն հուսադրող ճակատագրերի այս քաղաքում»,- ասել է դեսպանը:

«Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը գրավել պատերազմի վրա, որը շարունակվում է ավելի քան 130 օր՝ 130 օր կորուստների, տառապանքների, վշտի, բայց նաև անկոտրում հույսի և պաշտպանվելու վճռականության վրա։ Եվրոպայի ապագայի և ժողովրդավարական արժեքների, Ուկրաինայի, ինչպես նաև այլ երկրների՝ Լիտվայի, այդ թվում Հայաստանի ազատության համար պայքարը մղվում է Ուկրաինայի փողոցներում խիզախ տղամարդկանց և կանանց կողմից։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված և չարդարացված ռազմական ագրեսիան եւս մեկ անգամ վերահաստատեց այն երկրների միասնության անհրաժեշտությունը, որոնք անկեղծորեն հավատում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար մարդկային արժեքներին: Ոչինչ ավելի ցավալի չի կարող լինել, քան երկրի պետականությունը կորուստը, և մեր ժողովուրդները դրա գինը շատ լավ գիտեն»,- ասաց դեսպանը

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Լիտվայի, Ուկրաինայի և Լեհաստանի համայնքների ներկայացուցիչներ։