Եվրոպական լեզուների օրը Երեւանում
Սեպտեմբերի 26-ին Երեւանում նշվում է Եվրոպական լեզուների օրը:
Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն մասնակցեց ՅՈՒՆԻՔ Հայաստան Եվրոպական միության մշակութային ցանցի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներակայացվում էին ազգային գրական ստեղծագործություններ «Խոսիր բնության հետ» խորագրի ներքո։ Դեսպանը ընթերցեց հատված Ք. Դոնելայտիսի «Տարվա եղանակները» պոեմից, որը հայերեն թարգմանել է Ֆելիքս Բախչինյանը: