Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը գործընկերներ են «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում
Հուլիսի 3-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության,Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակնըրն են ամրապնդել աղետների ռիսկի կառավարումն ինստիտուցիոնալ մակարդակում ՝ համապատասխան կառույցների և գերատեսչությունների միջև՝ դերերի հստակ բաշխմանը և համակարգմանը աջակցելու միջոցով, զարգացնել դերերի կատարման ինստիտուցիոնալ և վարչական կարողությունները, նպաստել միջազգային համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ աջակցելով պետական օրենքների, կանոնակարգերի և որակի չափորոշիչների լրամշակմանն ու մշակմանը և դրանց համապատասխանեցմանը միջազգային առաջավոր փորձին՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ, ինչպես նաև աջակցելով աղետների ռիսկի նվազեցման իրազեկման համակարգի կատարելագործմանը և կիրարկմանը:
Ստորագրման արարողության ընթացքում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը,ԵՄ դեսպանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը, որը պայմանավորված է առողջապահության, անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտների խիստ փոխկապակցվածությամբ: