Հանդիպում արդարադատության նախարարի հետ
Փետրվարի 5-ին Լիտվայի, Շվեդիայի եւ Լեհաստանի դեսպանները հանդիպեցին Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
Հանդիպմանը կարևորվեցին Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո աջակցությունը իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի և ժողովրդավարության գերակայությանը, ռազմագերիների անհապաղ վերադարձի հետ կապված խնդիրները:
Արդարադատության նախարարը ներկայացրեց Հայաստանում արդարադատության բարեփոխումների իրականացման, ոստիկանության և հակակոռուպցիոն մարմինների կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված ընթացքը: Այս համատեքստում նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության համար:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: