Հանդիպում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ
Փետրվարի 23-ին Լիտվայի, Շվեդիայի և Լեհաստանի դեսպանները հանդիպեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին, ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին՝ ուղղված ներկայումս Ադրբեջանում գտնող բանտարկյալների իրավունքների պաշտպանությանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Քննարկվել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների խնդիրները: