Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Լիտվա
Մարտի 31-ից ապրիլի 1-ը Լիտվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մ.Ադոմենասի, ներքին գործերի փոխնախարար Կ.Լանչինսկասի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, Կառավարության կանցլերի, Ազգային պաշտպանության նախարարության եւ Սեյմի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Լիտվայի և Հայաստանի երկկողմ համագործակցությունը, երկրի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում և ընդհանրապես տարածաշրջանում, Ռուսական պատերազմն Ուկրաինայում և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա և Հարավային Կովկասում Եվրամիության ավելի մեծ ներգրավվածության կարևորությունը։ Լիտվայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Լիտվան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ:
Այցի ընթացքում Ա.Գրիգորյանը մասնակցել է նաև Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի փորձագետների համայնքի հետ փակ քննարկմանը:
Ա.Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսին իր պարտականությունները ստանձնելուց հետո առաջին անգամ է Վիլնյուսում։