*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Լիտվային փետրվարի 16-ի կապակցությամբ

Փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։
Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։