Ապրիլի 27-ին Խնձորուտում (Լոռի մարզ) Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գ. Լանդսբերգիսը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռ. Պետրոսյանի հետ միասին հանդիսավոր արարողությամբ բացեցին «Լիտվական անտառը»: Այս կանաչ տարածքը նվիրված է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
«Ես ուրախ եմ, որ ծառերի տնկման այս խորհրդանշական նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս նշելու այն հատուկ առիթները, որոնք մեծ նշանակություն ունեն մեր երկրների համար: Երեսուն տարի առաջ՝ 1991 թվականի օգոստոսի 14-ին, Լիտվան աշխարհում առաջինն ընդունեց Հայաստանի անկախությունը, և այսօր մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին իր ճանապարհին դեպի ժամանակակից, ժողովրդավարական, տոկուն և կանաչ երկիր։», - ասաց Գ. Լանդսբերգիսը բացման արարողության ժամամակ։
Լիտվան առաջին օտարերկրյա պետությունն է, որը արձագանքեց ՀՀ կառավարության խնդրանքին՝ տնկիներով աջակցել Հայաստանի «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը:
Լիտվան խորհրդանշորեն կնվիրբերի 10 000 լիտվական կեչի՝ այդպիսով, օգնելով երկրին վերականգնել իր անտառային լանդշաֆտի կենսաբազմազանությունը:
1988-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի երկրաշարժից և դադարեցվեց գործող ատոմակայանի աշխատանքը: Այս բնական աղետը հսկայական տնտեսական վնաս հասցրեց: Մեծ թվով մարդիկ ստիպված էին որպես վառելիք օգտագործել ծառերը, ինչը հանգեցրեց Հայաստանում զանգվածային անտառահատումների: