*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպվեց «Կյանքի և մահվան ճանապարհ» հարգանքի տուրքը

Հունվարի 15-ին Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպվեց «Կյանքի և մահվան ճանապարհ» հարգանքի տուրքը ի հիշատակ  1991 թվականի հունվարի 13-ին Վիլնյուսում խորհրդային ռազմական բռնաճնշումների զոհերի (Լիտվայի ազատության պաշտպանների):

Լիտվայի դեսպանությունը, դեսպանության ընկերները, լիտվական համայնքի անդամները և այլ դեսպանատների ներկայացուցիչներ անցան 9 կմ տարածություն Ջրվեժ անտառային պուրակում։

«Սա Հիշատակի օր է, բայց նաև Հաղթանակի օր է Լիտվացիների համար: Հունվարի 13-ը ապացուցեց, որ հավատն ազատության նկատմամբ կարող է ավելի ուժեղ լինել, քան տանկերն ու կայսրությունները, որ լույսը կարող է և կհաղթահարի խավարը»,- ասաց դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն: