*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանում հանձնվեց Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում հանձնվեց Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը: Մրցանակը շնորհվեց ճարտարապետության մագիստրատուրայի ուսանողուհի Աննա Քարամյանին՝ Վենետիկի հայկական Սան Լազարո կղզու Մխիթարյան միավանքի պահպանման և վերակառուցման աշխատանքների նախագծի համար:

Մրցանակը հանձնելիս դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտեց, որ ճարտարապետությունը ապագան կերտելու, ինչպես նաև անցյալը պահպանելու արվեստ է: Այս առումով, այս տարվա մրցույթի թեման (մշակութային ժառանգություն) արդիական է առավել քան երբևէ: Դեսպանը հիշեցրեց Յուրգիս Բալտրուշայիտիս կրտսերի ավանդը Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատան հազարավոր խաչքարերի փաստաթղթավորելու և ուսումնասիրելու գործում, եւ որոնք, ցավոք, չեն պահպանվել մինչ օրս: Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող աուտենտիկ մշակութային ժառանգությունը հսկայական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի և մարդկության մշակութային ժառանգության համար եւ այն պետք է պահպանվի:

Լիտվայի արվեստի ականավոր պատմաբան և դիվանագետ Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակը հիմնվել է 2017 թվականին Հայաստանում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ եւ Պետրա Ալոյան հիմնադրամի, Մեդիամաքս լրատվական գործակալության և Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ։