Հայաստանում Լիտվայի դեսպան հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Հունվարի 11-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիտվայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին, Եվրամիության (ԵՄ) հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, ինչպես նաև ավելի ընդարձակ զարգացումները, այդ թվում՝ Ղազախստանում տիրող իրավիճակը։