Հայաստանում Լիտվայի դեսպան. Լիտվայի և Հայաստանի բիզնեսները մեծ ներուժ ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործընկերություն հաստատելու համար.
Հունիսի 10-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությունը, փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը, ինչպես նաև ՏՏ, ստարտափների, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության հնարավոր ուղությունները։
Դեսպանը նաև ընդգծել է, որ համապատասխան երկրների բիզնեսների համար իրենց փորձը կիսելու և գործընկերային հարաբերություններ հաստատելու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և ՏՏ ոլորտներում մեծ ներուժ կա։
Լուսանկարները՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն