*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանում Լիտվայի դեսպանն այցելել է լիտվացի շինարարների կողմից կառուցված դպրոցն Արթիկում

Փետրվարի 20-ին դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն այցելեց Արթիկի 8-րդ հիմնական դպրոց, որը կառուցվել էր լիտվացի շինարարների կողմից 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Արթիկ քաղաքի մեծ մասը ևս վերակառուցվել է լիտվական «Լիետարմենստատիբա» շինարարական ընկերության կողմից, որը ստեղծվել էր երկրաշարժից հետո Հայայաստանին աջակցելու համար:  

Դեսպանը շնորհակալություն հայտնեց լիտվացի շինարարներին և նշեց, որ ՀՀ իշխանությունները առաջնային պատասխանատվություն են կրում բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց կյանքի որակի բարելավման համար: Նա նաև շեշտեց, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները բարենպաստ հնարավորություն են ընձեռում Լիտվայի բարեփոխումների փորձը կիսելու համար, իսկ երկրների միջև սերտ համագործակցությունը հնարավորություն ընձեռում Լիտվային լինել հայկական հաջողության պատմության մի մաս:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանին եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի զարգացման և Լիտվայի փորձի փոխանակման հեռանկարները, հատկապես կայուն տարածաշրջանային զարգացման, զբոսաշրջության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: