*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանում Լիտվայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Հունիսի 26-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին։

Այնուհետև, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները և առկա ներուժի լիարժեք իրացման ուղիները, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, երկրի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, Լիտվայի զարգացման համագործակցության առաջնահերթությունները Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։