*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Հայաստանում Լիտվայի դեսպանությունը աջակցում է տեղի մեղվաբույծներին

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում Լիտվայի դեսպանությունը մասնակցեց «Սիսիանի մեղրի ապրանքանիշ» նախագծի փակման միջոցառմանը: Ակնկալվում է, որ նախագծի ընթացքում ստեղծված ապրանքանիշը կօգնի տարածաշրջանում գործող մեղվապահներին հասանելի դառնալ հայաստանյան գնորդներին: Համաձայն Էվալդաս Գալվանաուսկասի, ով  ներկայացնում էր դեսպանությունը միջոցառման ընթացքում՝ նախագիծը դրական է գնահատվում ոչ միայն իր կոնկրետ արդյունքների, այլև Լիտվայում մեղվաբուծության վաղեմի ավանդույթի պատճառով, ինչը խթան է հետագա համագործակցության և բարեկամության համար: