Հայաստանում Լիտվայի դեսպանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիտվայի և Հայաստանի երկկողմ քաղաքական և խորհրդարանական հարաբերությունները, տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները, Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության հարցերը: