Հայաստանում Լիտվայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Սեպտեմբերի 10-ին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանձնեց հավատարմագրերի պատճենը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հավաստիացրեց, որ Լիտվան աջակցում է Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման միջոցով: Լիտվայի դեսպանը նշել է, որ երկիրը պատրաստ է խթանել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին և պատրաստ է կիսել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու իր փորձը իրավական, հակակոռուպցիոն, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: