*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

«Հզորացնել գյուղական համայնքները» նախագծի ընթացքում ստեղծված արտադրանքների ցուցադրություն

Սեպտեմբերի 26-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Հզորացնել գյուղական համայնքները» նախագծի ընթացքում ստեղծված արտադրանքների ներկայացում ու ցուցահանդես:

Ավելի քան քսան մասնակից ձեռք բերեց օտար լեզուների հիմնական գիտելիքներ, ինչպես նաև Google գործիքները ու սոցիալական ցանցերը բիզնեսի համար օգտագործելու հմտություններ: Զարդերի, կերամիկայի և կարի դասընթացների ընթացքում նրանք սովորեցին նոր հմտավարժություններ և ստեղծեցին եզակի իրեր: Ծրագիրը նպատակ ունի խթանել Դիլիջանի գյուղական համայնքների կանանց ներգրավվածությունը ստեղծագործական և փոքր բիզնես-նախաձեռնություններում:

ՀՀ-ում Լիտվայի դեսպանության ներկայացուցիչ Է.Գալվանաուսկասը բարձր գնահատեց համաճարակի ծանր պայմաններում ծրագիրը կյանքի կոչելու թիմի ջանքերը: Դասընթացները կազմակերպվել էին առցանց, իսկ գործնական վերապատրաստումը` պահպանելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:


Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Լիտվայի դեսպանության Զարգացման համագործակցության ծրագրի կողմից: