Քննարկվեցին Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին քննարկելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունն ու փորձի փոխանակման հնարավորությունները երկկողմ կամ ԵՄ համագործակցության շրջանակներում:
Դեսպանը շեշտեց, որ Լիտվան գնահատում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոխակերպմանը և հավակնոտ բարեփոխումների միջոցով իր արդյունքները համախմբելու կառավարության ջանքերին, այդ թվում` կրթության և գիտության ոլորտում:
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև մշակութային ոլորտում հաջող համագործակցությանը, որի վառ ապացույցն է օպերայի մենակատար Հասմիկ Գրիգորյանը, ով իր ձեռքբերումներով հայտնի դարձրեց Լիտվան և Հայաստանը աշխարհում:
Առանձնակիորեն նշվեց Հայաստանում Լիտվայի դեսպանության կողմից իրականացվող Յ. Բալտրուշայտիս կրտսերի անվան կրթաթոշակը, որն ամեն տարի շնորհվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լավագույն ուսանողին:
Դեսպանը նաև խոսեց կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը նպաստող ծրագրերի իրականացման հնարավորությունը: Առաջիկայում Լիտվան նախատեսում է արեւային վահանակների տեղադրում Հայաստանի երկու դպրոցներում:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Լիտվայի հետ համագործակցությունը: Նախարարը շեշտել է, որ Լիտվայի հետ համագործակցությունը, որը վերափոխման նման ժամանակաշրջան է անցել, շատ նպաստավոր կլինի Հայաստանի համար: