Լիտվան մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա
Մայիսի 14-ին Լիտվան անհրաժեշտ բժշկական պարագաներ է ուղարկում կորոնավիրուսի դեմ պայքարի համար (COVID-19) Հայաստան, Մոլդովա և Վրաստան: Բժշկական պարագաները արտադրվել են Լիտվայում: Մայիսի 13-ին մարդասիրական բեռ ուղարկվել էր նաեւ Ուկրաինա:
Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել Լիտվայի Կառավարության ապրիլի 22-ի որոշման համաձայն եւ ի պատասխան Արևելյան հարևանության երկրների խնդրանքի՝ բժշկական պարագաներ տրամադրել Covid19-ի դեմ մղվող պայքարին աջակցելու համար:
52.6 հազար հատ եւ 100,000 եվրո արժողությամբ դեմքի պաշտպանիչ վահանները ձեռք են բերվել UAB Baltic Digital տպագրությունից և UAB Mediena Era-ից:
Լիտվայի ռազմաօդային ուժերը նախապես համաձայնեցրել էին չվերթերը` Լիտվայի մարդասիրական օգնությունը հասցնելու Հայաստան, Մոլդովա և Վրաստան: Անհատական պաշտպանիչ պարագաները ուղարկվել էին Ուկրաինա ցամաքային տրանսպորտով: