Լիտվան մասնակցեց «Լեզուների եվրոպական օր» միջոցառմանը
Սեպտեմբերի 26-ին Լիտվան Եվրամիության այլ երկրների հետ միասին մասնակցեց «Լեզուների եվրոպական օր» միջոցառմանը, որը կազմակերպել էր ՅՈՒՆԻՔ Հայաստանը: Մասնակիցները կարող էին սովորել լիտվական որոշ բառեր՝ «բարև», «հրաժեշտ», «շնորհակալություն» և «Ես սիրում եմ Լիտվան»: Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն լիտվերեն ընթերցեց մի հատված Հ. Թումանյանի «Գիքոր»-ից, իսկ Լիտվայի հայ համայնքի նախագահ Լիանա Մանվելյանը՝ Ա. Բարանաուսկասի «Անիկչյայի թավուտը» բանաստեղծությունից։