*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվան պատրաստ է աջակցել աշխատանքի և սոցիալական անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին

Հունվարի 21-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանտիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Լիտվայի և Հայաստանի համագործակցությունն աշխատանքային և սոցիալական քաղաքականության ոլորտում:

Դեսպանը ողջունել է Լիտվայի և Հայաստանի նախարարությունների միջև հաջող համագործակցությունն ու կանոնավոր երկկողմ շփումները և շեշտել, որ Լիտվան շահագրգռված է աջակցել  Հայաստանում քաղաքական և կառուցվածքային բարեփոխումների հաջողությանը:
Լիտվան պատրաստ է կիսել իր փորձը երկկողմ համագործակցության շրջանակներում և ԵՄ գործիքների միջոցով՝ աշխատաշուկայի ոլորտում, խթանել սոցիալական երկխոսությանը, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը աշխատաշուկայում և հետաքրքրութուն ներկայացնող այլ ոլորտներում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ.Բաթոյանը բարձր է գնահատել Լիտվայի հետ համագործակցությունը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը ներկայումս իրականացնում է բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում, հետևաբար Լիտվայի հետ համագործակցությունը, որը ունի տրանսֆորմացիոն բարեփոխումների նույնանման փորձ, կլինի օգտաբեր Հայաստանի համար: