Լիտվան պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում
Նոյեմբերի 29-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանտիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կառուցվածքային բարեփոխումները շրջակա միջավայրի բնագավառում, երկկողմ համագործակցության հեռանկարները և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման հնարավոր աջակցությունը: