*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվան պատրաստ է կիսել իր բարեփոխումների փորձը Հայաստանի հետ

Դեկտեմբերի 12-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանտիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Քննարկումներն ուղղված էին Լիտվայի և Հայաստանի երկկողմ համագործակցությանը, Հայաստանում ներկայումս իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին և Լիտվայի բարեփոխումների փորձի հնարավոր փոխանակմանը, հատկապես պետական կառավարման բարեփոխումների, հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի, թափոնների կառավարման և վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի անվտանգության, ինչպես նաև ներդրումների խթանման ոլորտներում: