Լիտվայի Անկախության վերականգնման 30-ամյակը
2020 թվականի մարտի 11-ին մենք նշելու ենք Լիտվայի Անկախության վերականգնման 30-ամյակը: Նշում ենք մի օր, որը բացեց լիտվական հասարակության համար ինքնադրսևորման եզակի հնարավորություններ:
30 տարի առաջ՝ մարտի 11-ին, Լիտվայի վերականգնված անկախության մասին լուրերը տարածվեցին ամբողջ աշխարհում: Այսօր մենք վերահաստատում ենք մեր ցանկությունը միշտ լինել ազատ եւ արտահայտվել առանց սահմանափակումների: Այսօր և ամեն օր մենք կառուցում ենք մեր պետությունը և պատասխանատվություն կրում դրա համար:
Այսօր Լիտվան Եվրոպայի և աշխարհի մի մասն է: Մենք Եվրամիության և ՆԱՏՕ դաշինքի պատասխանատու անդամ ենք: Մեզ համար այդ փաստը ավելին է, քան խոսքեր: Այն ցույց է տալիս մեր անցած ճանապարհը: Լիտվան լավ է հասկանում այն երկրները, որոնք այժմ նույն մարտահրավերների դիմաց են կանգնած, ինչպես ինքը նախկինում:
Այժմ ժամանակն է գնահատել մեր ունեցածը, հպարտանալ և օգուտ քաղել Անկախության ընձեռած առավելություններից, միասին տոնել այն և կերտել մեր պետության ապագան: