Լիտվայի առաջին տիկինը Նախագահին ուղեկցել է Հայաստան պաշտոնական այցի ընթացքում
Մայիսի 20-ին Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեն հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի և ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Կրթական համակարգերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանության մարտահրավերներին վերաբերող հարցերը քննարկելուց հետո, Դ. Նաուսեդիենեն Ա․ Մինասյանի հետ այցելեցին Երևանի Նոր Խարբերդ համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ այս գարնանը կառուցվել է ժամանակակից արևային էլեկտրակայան՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Դիանա Նաուսեդիենեն ընդգծել է, որ Լիտվան ուրախ է կիսել իր փորձը Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում, ինչպես նաև երկրի դպրոցները համալրել արևային էներգիայի մարտկոցներով։
Դ. Նաուսեդիենեն ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Երևանի պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
«Լիտվան հպարտ է իր տաղանդավոր մասնագետներով, ովքեր պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով: Քաղցկեղը սահմաններ չունի, չի ճանաչում տարիք, ազգություն, հարստություն կամ սոցիալական կարգավիճակ: Դա վտանգ է, որը ընդհանուր է, և որի դեմ մենք պետք է պայքարենք միասին՝ աջակցելով նրանց, ովքեր տուժել են այդ հիվանդությունից և միասին աշխատելով՝ ավելի արդյունավետ բուժում գտնելու համար», - ասաց տիկին Նաուսեդիենեն:
Արյունաբանական կենտրոն կատարած այցի ընթացքում տիկին Նաուսեդիենեն նվիրաբերել է 20 լավագույն ստետոսկոպ նախատեսված նորածինների, երեխաների և մեծահասակների համար, որոնք նա բերել էր Լիտվայից: Նա նաև հաբեր և փափուկ խաղալիքներ է փոխանցել հիվանդանոցում բուժում ստացող տարբեր տարիքի երեխաների համար:
Անահիտ Մինասյանի հետ հանդիպման մասին մանրամսն՝ https://bit.ly/3G7CjiW
Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասին մանրամսն՝ https://bit.ly/3yWKMUz