*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիս. «Ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում` ամուր մանդատ շարունակական բարեփոխումների համար»:

Հունիսի 25-ին Երևանում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ, շարունակեց իր այցը Հարավային Կովկաս, որտեղ  հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  հաղթեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ԵՄ երեք անդամ երկրների երեք արտաքին գործերի նախարարները շեշտեցին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորությունը երկրի հետագա զարգացման համար, քանի որ միջազգային դիտորդների կարծիքով ընտրությունները դիտարկվել են որպես ազատ և արդար: Արտաքին գործերի նախարարները կարևորեցին նաև այն, որ երկրի քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան ընտրություններից հետո հիմնական մարտահրավերների լուծման վրա: Հանդիպումների ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հետագա իրականացումը, ինչպես նաև է այս տարվա վերջում  նախատեսված Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստումը:

«Ես և իմ գործընկերները հայտնեցինք ԵՄ պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված ՀՀ Ազգային ժողովի և նորաստեղծ կառավարության հետ: Մենք ողջունում ենք դրական քայլերն ու նախաձեռնությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի վերականգնմանը և Հայաստանում հետագա ժողովրդավարական բարեփոխումների աջակցմանը», - ասաց Լանդսբերգիսը Երևանում կայացած հանդիպումների ժամանակ: