Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին շնորհավորեց իր հայաստանյան գործընկերը
Դեկտեմբերի 28-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ, ով շնորհավորեց նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Լանդսբերգիսը նշեց, որ նոր կառավարությունը կպահպանի Լիտվայի արտաքին քաղաքականության շարունակականությունը և աջակցությունը բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որն ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանը: Լիտվայի արտգործնախարարը նաև շեշտեց Լիտվայի պատրաստակամությունը շարունակել աջակցել փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը:
Արտաքին գործերի նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, COVID-19-ի հետևանքները և այլ հարցեր: Լանդսբերգիսը Հայաստանին կոչ արեց շարունակել ամրապնդել իր համագործակցությունը Եվրամիության հետ և հավաստիացրեց, որ Լիտվան լիովին աջակցում է այդ ջանքերին: