*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լինաս Լինկյավիչուսը շնորհավորեց իր նորանշանակ հայ գործընկերոջը

Նոյեմբերի 19-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լինաս Լինկյավիչուսը հեռախոսազրույց ունեցավ իր նորանշանակ հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և շնորհավորեց նրան նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լինկյավիչուսը հաջողություն  մաղթեց իր գործընկերոջը և հայտնեց Լիտվայի պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը երկրի կառավարության հետ` նպատակ ունենալով իրականացնել Հայաստանի բարեփոխումների հավակնոտ ծրագիրը:

Անցած տարիների ընթացքում Լիտվան մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ առողջապահության ոլորտի մասնագետներ և անհրաժեշտ բժշկական պարագաներ կորոնավիրուսի(COVID-19) դեմ պայքարին աջակցելու համար, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի և Հայաստանի ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ: Բացի այդ, Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը 75.000 եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունից տուժածներին՝ մարդասիրական օգնությանցուցաբերելու համար: Այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:


Նորանշանակ արտգործնախարար Այվազյանը կարիերային դիվանագետ է: Նախկինում նա Հայաստանի դեսպանն էր Բուենոս Այրեսում և Մեխիկոյում: 2011-ից 2016 թվականներին Այվազյանը հանդիսացել է Լիտվայում Հայաստանի դեսպան:


Հայաստանը Վիլնյուսում բացել է իր դեսպանատունը 2011 թ.: