*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի ազգային պաշտպանության եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Լիտվայի աջակցությունն ու երկկողմ համագործակցությունը

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ հեռախոսազանգի ընթացքում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերեց օգնության համար:

Ազգային պաշտպանության նախարար Ռ.Կարոբլիսը հույս է հայտնել, որ Լիտվայից ստացված աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել մարտահրավերը:

Լիտվան մարդասիրական օգնության երկու թռիչք է իրականցրել դեպի Հայաստան  կորոնավիրուսային համաճարակը սկսելուց ի վեր: Մայիսի 14-ին Լիտվայի ռազմաօդային ուժերի Սպարտան օդանավը լիտվական արտադրության անձնական պաշտպանության սարքավորումներ էր հասցրել Հայաստան, Մոլդովա և Վրաստան: Հունիսի 11-ին Լիտվան որոշում էր կայացրել Հայաստան ուղարկել 11 բժիշկներից եւ փորձագետներից կազմված խումբ, որտեղ ներգրավված էին նաեւ Լիտվայի զինված ուժերի երկու ներկայացուցիչ: Նպատակն էր օգնել Հայաստանին արտակարգ իրավիճակի պայմաններում:

Նախարարները քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը: Ռ.Կարոբլիսը նշել է, որ համատեղ նախաձեռնությունները կշարունակվեն՝ հիմնվելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վրա:

«Ներկայումս մենք գնահատում ենք երկկողմ միջոցառումներ շարունակելու հնարավորությունները աշնանը, եւ, եթե դրանք անցկացվեն, մենք կսպասենք հայ ուսանողներին Լիտվայում: Մենք ձգտելու ենք առաջիկայում իրականացնել չեղյալ հայտարարված միջոցառումները՝ լրացուցիչ ուշադրություն դարձնելով ենթասպայական համակարգի բարեփոխումներին», - ասել է նախարար Ռ. Կարոբլիսը:

Հայաստանի հետ համագործակցելով՝ Լիտվան աջակցություն է ցուցաբերում ռազմական կրթության և պատրաստության ոլորտներում, ծանոթացնում Լիտվայի զինված ուժերի բարեփոխումների սեփական փորձի հետ: Լիտվան ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» ծրագրի հետ միասին աջակցում է Հայաստանին՝ իր ենթասպայական համակարգի բարեփոխման գործընթացում: Ծրագրի ավարտին՝ 2019-ի փետրվարին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը այցելեց Լիտվա եւ հանդիպեց Լիտվայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի և զինված ուժերի այլ ներկայացուցիչների հետ: