Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության COVID-19 փորձագետները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Հուլիսի 3-ին COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում գտնվող Ազգային պաշտպանության նախարարության լիտվացի փորձագետները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Լիտվայի Կառավարությանը և մասնավորապես Ազգային պաշտպանության նախարարությանը այս դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար: