*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի բժիշկների և փորձագետների առաքելությունը Հայաստանում ավարտվեց

Հուլիսի 4-ին ավարտվեց Լիտվայի բժիշկների և փորձագետների առաքելությունը Հայաստանում: «Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ եւ Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Թե՛ բժշկական և թե՛ փորձագիտական թիմերը փորձել են անել ամեն ինչ փոխանցելու COVID-19-ը զսպելու եւ հակազդելու իրենց լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:

Սա նաեւ շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատել մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Ինչպես նաեւ, սա շատ ավելի երկարատեւ և խորքային համագործակցության սկիզբ է:

Ես հպարտանում եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի երեք ամենամեծ հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և ժողովրդին: Այս նախագծին նաև աջակցել են