Լիտվայի բժշկական և փորձագետների թիմը կաջակցի Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում
Հունիսի 19-ին հատուկ թռիչքով Երեւան ժամանեց 11 լիտվացի բժիշկներից և փորձագետներից կազմված խումբ՝ օգնելու հայ գործընկերներին COVID-19-ի դեմ պայքարում: Առաքելությունը կտևի 14 օր: Առաքելության ընթացքում բուժաշխատողները կօգտագործեն 1,5 տոննա բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնք այնուհետեւ կնվիրաբերվեն Հայաստանի բուժհաստատություններին: Բերվել են նաեւ 30,000 PCR թեստեր:
8 բժշկական մասնագետ բժշկական օգնություն կցուցաբերեն COVID-19 հիվանդներին Երևանի երկու հիվանդանոցներում, իսկ փորձագետները կկիսվեն COVID-19-ի ճգնաժամային կառավարման լիտվական փորձի լավագույն պրակտիկայով կազմակերպչական եւ լոգիստիկ ասպեկտից։
Առաքելության ծախսերը բաժանվեցին Լիտվայի կառավարության՝ որպես հիմնական ֆինանսավորող, եւ Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության միջեւ՝ շուրջ 50,000 եվրո։ Տրանսպորտային ծախսերի մի մասը կմարվեն Եվրամիության քաղաքացիական պաշտպանության գործիքի միջոցով:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն, ԵՄ դեսպան Ա. Վիկտորինը և Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բ. Կարլսոնը ողջունեցին խմբին «Զվարթնոց» օդանավակայանում: