*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանձնեց հավատարմագրերը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Լիտվայի դեսպանը նաև փոխանցեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ողջույնի խոսքերը: Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հավաստիացրեց, որ Լիտվան աջակցում է Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման միջոցով: Լիտվայի դեսպանը նշել է, որ երկիրը պատրաստ է խթանել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին և պատրաստ է կիսել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու իր փորձը իրավական, հակակոռուպցիոն, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: