*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել է «Դեզինֆորմացիայի դեմ պայքար և անաչառ տեղեկատվության տարածում ԵՄ-Հայաստան հարաբերությունների և ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի բացման արարողությանը։

Սեպտեմբերի 20-ին դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիսմանտե Դայլիդենայտեն մասնակցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն (ACGRC) ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ապատեղեկատվության դեմ պայքար և անաչառ տեղեկատվության տարածում ԵՄ-Հայաստան հարաբերությունների և շարունակվող ժողովրդավարական բարեփոխումների մասին» առաջին սեմինարին Վանաձորում ։

Ծրագրի նպատակն է կազմակերպել տեղեկատվական սեմինարներ՝ հայ հանրությանը համարժեք և անաչառ տեղեկատվություն տրամադրելու դրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք բխում են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացումից և ընթացող ժողովրդավարական բարեփոխումներից:

Ծրագիրն իրականացվում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ACGRC) ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի շրջանակներում: