*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 11-13-ը դեսպան Ի.Ստանիտե-Տոլոչկիենեն և փոխդեսպան Վ.Դայլիդենաիտեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիեթերսի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ աշխատանքային այց  են կատարել Սյունիքի մարզ։

Համատեղ այցի շրջանակներում խումբը հանդիպումներ է ունեցել Կապանի և Գորիսի կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ներում, որտեղ հանդիպել է նաև Վանաձորի, Բերդի և Գյումրիի նորաստեղծ կանանց ռեսուրսային կենտրոնների ներկայացուցիչներին և հնարավորություն է ունեցել ծանոթանալու WINNET-ի գործունեությանը:

Այցի ընթացքում խումբն այցելել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզային գրասենյակ՝ լսելու Կապանի մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներից տարածաշրջանի անվտանգության և հումանիտար հիմնական մարտահրավերների մասին:

Ավարտելով Սյունիք ուղևորությունը՝ խումբը կանգ է առել Գորիսի կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի կողմից հիմնված սոցիալական ձեռնարկություն Verishen Crafts Center-ի մոտ՝ վերջիններիս գործունեության արդյունքներին ծանոթանալու և ավելին իմանալու ընթացիկ ծրագրերի և ապագայի տեսլականի մասին: