*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանությունը աջակցում է Արմավիրի դպրոցներում աղբի տեսակավորման եւ վերամշակման նախաձեռնությանը

Օգոստոսի 24-ին Հայաստանում Լիտվայի դեսպանության ներկայացուցիչ Էվալդաս Գալվանաուսկասը մասնակցեց Արմավիրի դպրոցներում պլաստիկե և թղթի տեսակավորման համար նախատեսված աղբամանների տեղադրման արարողությանը: #Recycleit! ծրագրի շրջանակներում կտեղադրվի ընդհանուր առմամբ 150 տեսակավորման համար նախատեսված աղբարկղ Արմավիրի և հարակից հինգ գյուղերի բոլոր դպրոցներում: Ավելին, նշված դպրոցների աշակերտները կմասնակցեն բնապահպանական դասընթացներին:

«Գովելի է այն փաստը, որ ուսանողները կստանան և տեսական գիտելիքներ վերամշակման վերաբերյալ, և հնարավորություն կունենան վերամշակել: Նման ամբողջական մոտեցումը կապահովի երիտասարդ սերնդի ավելի լավ իրազեկումը շրջակա միջավայրի մասին», -նշեց Է. Գալվանաուսկասը Արմավիրի մարզային իշխանությունների և դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ծրագիրն իրականացվում է ISSD` Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ-ի կողմից:

Ֆինանսավորվել է Հայաստանում Լիտվայի դեսպանության զարգացման համագործակցության ծրագրի կողմից: