Լիտվայի դեսպանությունը մասնակցեց Սուրբ Ծննդյան բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքին
Նոյեմբերի 30-ին Լիտվայի դեսպանությունը մասնակցեց Սուրբ Ծննդյան բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքին, որը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից: Մենք ուրախ էինք ողջունել Լիտվայի տաղավարում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված նախագծերին: