*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանը հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Հունվարի 21-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և սոցիալական քաղաքականության ձևավորման և իրականացման ոլորտներում առկա համագործակցության նախագծերն ու ապագա ծրագրերը, երկկողմ կամ Եվրոպական միության (ԵՄ) գործիքների կիրառմամբ փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքւոմ քննարկվել են աշխատաշուկայի ոլորտում համագործակցության, սոցիալական երկխոսության խթանման, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ինտեգրելու, երեխաների իրավունքների, հավասար հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Այն բանից հետո, երբ նախարար Ն. Մկրտչյանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներում Հայաստանում իրականացվող հեռանկարային բարեփոխումները, դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրեց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի կառուցվածքային ժողովրդավարական բարեփոխումների հաջողությամբ և պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ճանապարհին։ Դեսպանն ընդգծեց նաև, որ Լիտվան շահագրգռված է այդ բարեփոխումների իրականացման գործում տեխնիկական աջակցություն տրամադրել ԵՄ գործիքների կիրառմամբ։