*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանը հանդիպել է Հայաստանի փոխվարչապետի հետ

Փետրվարի 28-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է ՀՀ  փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիտվայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ, երկրի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և Լիտվայի համար առաջնային զարգացման համագործակցության ոլորտները Հայաստանում։ Քննարկվել է անվտանգության իրավիճակը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանում։

Կողմերը նաև կարևորել են 2021 թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հետագա իրագործումը և քննարկել են Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։