*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանը հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի հետ

Դեկտեմբերի 14-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ: Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում ընթացիկ և պլանավորված երկկողմ ծրագրերը: Դեսպանը մեծ ուշադրություն է դարձրել թափոնների տեսակավորման ոլորտում համագործակցության ներուժին, մասնավորապես, Լիտվայի ավանդային համակարգի փորձը Հայաստան տեղափոխելու հնարավորությանը:

Դեսպանը նաև կարևորել է Եվրոպական կանաչ գործարքը, կանաչ վերականգնման կարևորությունը ԵՄ վերականգնման հիմնադրամի համատեքստում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման կարևորությունը։ «Կանաչ էներգիան նման երկրների համար, ինչպիսինն են Լիտվան և Հայաստանը, էներգետիկ անկախությունն ու կայունությունն ամրապնդելու միջոց է», - հանդիպման ժամանակ ասել է Ի. Ստանինտե-Տոլոչկիենեն:

Նախարար Ռ. Պետրոսյանը բարձր է գնահատել Լիտվայի արձագանքը հայկական կողմի խնդրանքին՝ տրամադրել ծառի տնկիներ, որոնք կօգտագործվեն հայկական անտառավերականգնման գործընթացում: Նախարարը նաև ներկայացրել է բնապահպանության ոլորտի հիմնական գերակայությունները և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա: