*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի դեսպանը հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի հետ

Փետրվարի 15 դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել է Հայաստանի շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը։ Քննարկվել է Լիտվայի և Հայաստանի միջև հաստատված գործընկերությունը շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի՝ հատկապես վերամշակման, անտառների վերականգնման և կայուն էներգիայի զարգացման ոլորտներում փորձի փոխանակումը: 

Ողջունելով 2020 թվականին Լիտվայի զարգացման համագործակցության ծրագրի հաջող իրականացումը ապակու և պլաստմասե թափոնների կառավարման համակարգում՝ նախարար Հ. Սիմիդյանը խնդրել է շարունակել աջակցությունը նշված ոլորտում, որը կխթանի Հայաստանում արտադրողների պատասխանատվության ընդլայնված համակարգի ստեղծման օրենսդրության մշակմանը։

Դեսպանը նշել է, որ Լիտվան շահագրգռված է նպաստել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը, այսպիսով այդ ոլորտը կմնա առաջնահերթ գործողությունների շարքում, ինչպես նաև վերամշակման խթանման նախաձեռնությունը կամ վերականգնվող էներգիայի ռեսուրսների ոլորտում փորձի փոխանակման նախագծերը:

Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել Լիտվայի կողմից իրականացվող ծրագրերին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության աջակցության համար։ Նախարար Հ.Սիմիդյանը նաև հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն ապագայում կընդգրկի էլ ավելի շատ ոլորտներ։