Լիտվայի դեսպանը հանդիպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի հետ
Հունվարի 12-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցության նախագծերն ու ապագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ կամ Եվրոպական միության (ԵՄ) գործիքների կիրառմամբ փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումներն ու դրանց շրջանակներում համագործակցությունը, այդ թվում՝ համագործակցությունը Էրասմուս + ծրագրի շրջանակներում և այլ հնարավորություններ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ։
Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է իր հատուկ գնահատանքը Լիտվայի հետ համագործակցության համար և շնորհակալություն հայտնել նախորդ տարվա նոյեմբերին Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տպավորիչ միջոցառման համար։