Լիտվայի դեսպանը հանդիպեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին
Սեպտեմբերի 15-ին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի անվտանգության ոլորտներում արդեն իսկ ընթացող երկկողմ համագործակցության նախագծերի շրջանակում համագործակցությունը, առաջիկա այցերը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, միջուկային անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում հնարավոր համագործակցությունը:
Կողմերը նաև ընդգծեցին Եվրոպական Միություն - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հետագա կիրարկման կարևորությունը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 3-ին: